Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԿԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԵՂՔ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Տնտեսություն

«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՎՈՐԵԼԸ ԱՅԼԵՎՍ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՐԱՎԻՉ ՉԷ»

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանի բանկերին վարկերի տրամադրումը Բանկերի միության նախագահ, «Անելիք» բանկի խորհրդի նախագահ Սամվել Ճզմաչյանը ողջունում է, սակայն հարկ է համարում նշել, որ դրանք տրամադրվում են 100 տոկոսով վերադարձնելու պայմանով:

«Եթե հիշում եք, 5-6 տարի առաջ վարկային ծրագրերը բանկերում իրականացվում էին 36 տոկոսով: Այսօր մենք վերկեր տրամադրում ենք 16-20 տոկոսով»,-ասաց պարոն Ճզմաչյանը: Ըստ նրա` բանկերն այսօր վերացական են գրավներ վերցնում եւ հաշվի առնելով մեր երկրում ռիսկի գործոնը, բանկերը բավականին մեծ ռիսկի են դիմում:

Սամվել Ճզմաչյանը նաեւ վստահեցրեց, որ եթե նախկինում Հայաստանի բանկերը ռիսկերը նվազեցնելու համար գրավ էին վերցնում տրամադրվող վարկերից 2-3 անգամ ավելի, ապա այսօր գրավի գումարը կարող է 10-20 տոկոսով գերազանցել տրամադրվող վարկին: «2000թ.-ի համեմատությամբ, մեր կողմից վարկավորվող ձեռնարկությունները կամ անհատներն այսօր ավելի թափանցիկ գործունեություն են ծավալում: Բանկերի շահութաբերությունն այսօր Հայաստանում ամենացածրերից է: Վերջին 6-7 տարիների ընթացքում բանկերն իրենց ապրանքի՝ վարկերի, գինն իջեցրել են 4 անգամ: Մեր տնտեսության մեջ չկա մի ոլորտ, որ գներն այդքան իջեցված լինեին»,-ասաց պարոն Ճզմաչյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ տեկոսադրույքների իջեցում է սպասվում նաեւ այս տարի՝ 1-2 տոկոսով: «Բանկերն Էլ են մեղք»,-ասաց նա: Սամվել Ճզմաչյանը նաեւ հայտնեց, որ այսօր պետությանը վարկավորելը այեւս այնքան էլ գրավիչ չէ: