Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ փուլ անցավ

Հասարակություն
eurivision

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ավարտվեց «Եվրատեսիլ-2015» մրցույթի առաջին կիսազրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը «Face The Shadow»  երգով հանդես եկավ երկրորդ համարի ներքո:  Մեր երկրի 6 պատվիրակները բեմում մի պատմություն պատմեցին ոչ միայն երգի, այլ նաեւ ձեւավորման ու էֆեկտների միջոցով: Երգի վերջին հատվածը Genealogy-ի անդամներից յուրաքանչյուրը երգեց բեմի հատակին պատկերված քարտեզի վրա` կանգնելով իր ծննդավայրում, իսկ վերջում նրանք համախմբվեցին Հայաստանում: Ի դեպ,  «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթից պաշտոնական բացումից առաջ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի ­իր պաշտոնական էջում հաջողություն էր մաղթել Genealogy խմբին:  Նա գրել է.  «Հինգ աշխարհամասից երիտասարդ հայեր իրենց բախտն են փորձելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Ես ողջունում եմ ձեզ ընկերաբար և մաղթում լավագույնը: Յուրաքանչյուր սիրտ ձեզ հետ է»: Կիսաեզրափակչին մասնակցում էր  16 երկիր: Եզրափակիչ փուլում հայտնվեցին նրանցից տասը` Ալբանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան եւ Բելգիան: Եվրատեսիլի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին: