Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի ձախ աչքը ևս վնասվել է. epress.am

Քաղաքականություն
Harutyun-Zakaryan1

Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին Еpress.am֊ին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։ Զաքարյանի աջ աչքի տեսողությունը չի հաջողվել վերականգնել, չնայած մայիսի 21֊ին նա 5 ժամանոց վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ աչքի տեսողության համար պայքարել են Ռուսաստանի լավագույն մասնագետները, սակայն ապարդյուն՝ հաշվի առնելով ստացած վնասվածքների լրջությունը։ Նա նշել է, որ այժմ ևս մեկ վիրահատության է պատրաստվում։ Ավելին՝ այստեղ