ԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՎԻՍԿԻ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի կողմից ալկոհոլային խմիչքների շուկայում իրականացված հետազոտությունների ընթացում հայտնաբերվել է «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ կողմից արտադրվող եւ իրացվող «Black Belt» անվանումով վիսկի, որի ապրանքային նշանը ընկերության անունով գրանցված չէ եւ ընկերությունը նշված ապրանքային նշանի օգտագործման իրավասություն չունի:
«Black Belt»-ի պիտակների բառային, պատկերային եւ գունային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են շոտլանդական «Յունայթեդ Դիսթիլրզ փ.լ.ք.» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 1996 թվականին 10 տարի ժամկետով գրանցված հանրահայտ «Johnnie Walker» ապրանքային նշանի բառային, պատկերային եւ գունային համադրություններին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն:
Հանձնաժողովի որոշմամբ ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել օրենքի խախտումը եւ տասնօրյա ծամկետում որպես տուգանք ՀՀ պետբյուջե վճարել 100 հազար դրամ: