Լրագրողները՝ փակ Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)
Այն օրերին, երբ Բաղրամյան պողոտան փակ էր, լրագրողներն ու օպերատորները նստացույցի մասնակիցների հետ հավասար մաքրում, պահպանում էին իրենց համար հատկացված, այսպես կոչված, բուֆերային գոտին: Լրատվամիջոցներն աշխատում էին հերթափոխով, նրանցից ոմանք` լուսացնում պողոտայում։ Մի շարք լրատվամիջոցներ 14 օր շարունակ աշխատում էին ուղիղ եթերում, որը հատկապես ուշ գիշերին դժվար էր: Սիսակ Գաբրիելյանը ելքը գտել էր` այս ընթացքում նա ավարտում էր դետեկտիվ ժանրի 2-րդ գրքի ընթերցանությունը. Անխափան ուղիղ եթեր ապահովելու համար օպերատորները Բաղրամյան պողոտա էին գալիս բազմաթիվ մարտկոցներով, թեեւ լիցքավորման համար հաճախ օգնության էին հասնում հարակից շենքերի բնակիչները: Ոստիկանների ու ցուցարարների կողմից աղբամաններով շարված բարիկադների միջեւ ստեղծված բուֆերային գոտում բացի լրագրողներից, նաեւ պատգամավորների եւ մտավորականների կենդանի պատն էր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը, որը կենդանի պատի մասնակից էր, հետեւել է լրագրողների աշխատանքին. Լրագրողների համար հատկապես ծանր էր հունիսի 23-ի լուսաբացը. Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում մոտ մեկ տասնյակ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ էին հարձակման ենթարկվել: ՀՔԾ-ում այս փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: