ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Աջակցիր «Ա1+»-ին«Բանանց»-ի ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:«Հայաստանի Հանրապետության ոչ սիրողական ակումբների միջեւ 2005 թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների կանոնակարգի» hամաձայն` տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2005 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Կոտայք»,«Կիլիկիա», «Դինամո 2000»,«Լեռնագործ», «Շիրակ», «Արարատ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները եւ մարզչական շտաբները, բարձրագույն խումբը սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր ակումբի նախագահ ներկայացրել է 3 լավագույն ֆուտբոլիստի թեկնածություն` ըստ հերթականության` զրկված լինելով սեփական ակումբի թիմը ներկայացնող ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:
Հարցման արդյունքում` Արամ Հակոբյանը/ «Բանանց»/ հավաքել է 251 միավոր, Արմեն Շահգելդյանը /«Միկա» /`` 215 միավոր, Նշան Էրզրումյանը /«Կիլիկիա»/` 82 միավոր:
Ի դեպ, «Ա1 +»-ը իր քվեները բաշխել էր հետեւյալ հերթականությամբ`
Արամ Հակոբյան-«Բանանց»,
Արմեն Շահգելդյան-«Միկա»,
Ռոբերտ Արզումանյան-«Փյունիկ»:
Վերջինս 35 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: