Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին խաղողի բերքը չի կարողացել մթերել ու լցրել է տան առաջ

Հասարակություն
խաղող

Արարատի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 73 տարեկան Գառնիկ Ալավերդյանը կանգնել է փաստի առաջ՝ նրա մշակած 7 տոննա խաղողը չեն մթերում։ Նրա համագյուղացիներից Ռաֆիկը փոխանցեց, որ 7 տոննա խաղողը սկզբից տարել է Մասիսի մթերման կայան, հետո բերել է Արարատի մթերման կայան, սակայն չեն ընդունել։ «Բերել է դրսում ցելոֆանի վրա 7 տոննա խաղողը թափել է»,-փոխանցեց համագյուղացին։ Նորակերտի բնակիչ Ռաֆիկի խոսքերով՝ թեեւ իր հարեւանը նախապես պայմանագիր չի ունեցել, սակայն Գյուղատնտեսության նախարարը հայտարարել էր, որ ողջ բերքը մթերվելու է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է Արարատի մարզի խաղողագործների հետ, ովքեր առավոտից փակել էին ճանապարհները՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով մթերումների հետ կապված։Նախարարը հայտարարել էր, որ ողջ բերքը մթերվելու է։ Այսօր էլ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ ողջ բերքը մթերվելու է։