Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը պարգևատրել է Մատվիենկոյի կարգադրությամբ

Քաղաքականություն
unnamed119

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով: Պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում՝ շնորհավորել է պարգեւատրվածներին: unnamed2   unnamed4   unnamed3   unnamed5