Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չգիտեմ՝ անվտանգություն կանչեմ, թե շտապօգնություն». ԱԺ նախագահը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

ԱԺ-ում այսօր, երբ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ելույթ էր ունենում ԿԲ 2014թ. հաշվետվության վերաբերյալ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց աղմկել ու բարձրացավ ամբիոն՝ վիճելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Նրա ձեռքին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության արդյունքներն էին: Հայկ Բաբուխանյանը ընդհատեց ելույթը՝ սաստելով Զարուհի Փոստանջյանին. «Տիկին, կարո՞ղ եք լռել»: Իսկ այդ ընթացքում տիկին Փոստանջյանը բղավում էր ամբիոնից՝ ասելով. «Ձեզ կարելի է խոսել, մեզ չի՞ կարելի»: «Չգիտեմ՝ անվտանգություն կանչեմ, թե շտապօգնություն»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Զարուհի Փոստանջյանը վրդովված դուրս եկավ դահլիճից: Ելույթները շարունակվեցին: