A
A
ՍԵՎԱՆՈՒՄ ՁՆԱԲՈՒՔ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Լուրեր մարզերից
Ուժեղ քամու եւ ձյան պատճառով Սեւանում ճանապարհները սառցակալել եւ դժվարանցանելի են դարձել:
Մթնոլորտային ցածր ճնշման հետեւանքով (605մմ ս/ս) ձնաբուքը հավանաբար կշարունակվի տեղումներով: Սեւանա լճի եզրերը սառցակալած է, ամբողջ լիճը կսառի, եթե դադարի քամին:
Ձնաբքի ու ցրտի հետեւանքով ներհամայնքային ճանապարհները նույնպես սառցակալած են: Սեւանի Պետավտոտեսչությունից հայտնեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել, Սեւան-Երեւան ավտոմայրուղին անցանելի է:
Սեւանի հիդրոօդերեւութաբանական կայանի պետ Մ. Ղարիբյանի տրամադրած տվյալների համաձայն Սեւանում ջերմաստիճանը գիշերը կհասնի -12-ի: Հարավ-արեւմտյան քամու արագությունը 15մ/վ է:
«STV1» հ/ը