Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկվածների հարազատները կառավարության դիմաց են

Քաղաքականություն
cmah11

Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները պահանջում են իրենց որդիների գործերի վերանայում։ Այսօր նրանք հավաքվել են կառավարության շենքի դիմաց եւ պատկան մարմինների ուշադրությունը ցանկանում են գրավել այս խնդրին. նրանց խոսքերով՝ թեեւ մահապատիժը վերացել է, բայց այն փաստացի գործում է։ 12071643_732820816849495_763321738_n 101 ցմահ դատապարտվածների հարազատները նշում են, որ իրենք էլ իրենց որդիների նման ցմահ ազատազրկված են, քանի որ չգիտեն՝ ինչպես օգնել նրանց։ Ցմահ ազատազրկվածների հարազատներին զարմացնում է այն փաստը, որ մեկ սպանության համար բանակում ծառայողին դատապարտում են ցմահ ազատազրկման, իսկ Հայաստանում այս պահին էլ ցեղասպանություն է։ cmah Ակցիայի մասնակիցները քիչ առաջ որոշեցին հացադուլ սկսել կառավարության շենքի դիմաց։