Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարացնել Արտակ Բուդաղյանին. բողոքի քննությունը՝ նոյեմբերի 6-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
artak-budaxyan

Առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ գնդապետ Արտակ Բուդաղյանին եւ արդարացնել. պահանջը ներկայացված է վերաքննիչ բողոքում։ Նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Հիշեցնենք, որ 2013 թ հունիսի 2-ին՝ Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ: Կրակոցների արդյունքում քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, գործով միակ մեղադրյալն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու հոդվածով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 120 հազար դրամի չափով: Դատարանը, սակայն, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու ԱԺ որոշումը, նրան ազատել էր պատիժը կրելուց: Արտակ Բուդաղյանի մյուս եղբայրն էլ՝ Արա Բուդաղյանը, մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ: Նա հուլիսի 3-ից կալանավորված է: