Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթ, ազատ, անկախ Հայաստան, ազատություն քաղբանտարկյալներին». Անոնիմուսների երթը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

Այս պահին 100-ավոր քաղաքացիներ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, երթ են անցկացնում Մաշտոցի պողոտայով։ Նրանք վանկարկում են Շանթ,  ազատ, անկախ Հայաստան, ազատություն քաղբանտարկյալներին և այլ կոչեր։ Երթի սկզբին՝ Ազատության հրապարակից դուրս գալու ժամանակ, ոստիկանները խոչընդոտել են երթի մասնակիցների մուտքը Մաշտոցի պողոտա։ Կարճ ժամանակ անց քաղաքացիներին հաջողվեց մտնել այնտեղ։ Ոստիկանները նաև մոտեցել են քաղաքացիներին՝ նշելով, որ թույլ չեն տալու դիմակներով երթ անել, սակայն վերջիններս դա, այնուամենայնիվ, իրականացնում են։ Երթն ուղեկցվում է ոստիկանական մեծաքանակ ուժերի կողմից։ Ընթացքում պարբերաբար հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների և երթի մասնակիցների միջև։