A
A
Կրակոցներ եւ պայթյուն Փարիզում. կան զոհեր, պատանդներ (տեսանյութ)
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Փարիզի ռեստորաններից մեկի այցելուների վրա։ Առնվազն 18 մարդ զոհվել է: Տեղեկությունները խիստ նախնական են։ Ի դեպ, ռեստորանը գտնվում է «Չառլի Հեբդո» երգիծական ամսագրի խմբագրությունից քիչ հեռու։ Պայթյուն է որոտացել նաեւ«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտում էր նաեւ նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան անմիջապես տարհանել են։ Որոշ ԶԼՄ-եր հաղորդում են, որ կան պատանդներ՝ մոտ 60 հոգի: