Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՇԻՐԱԿՈՒՄ

Մարզեր

Շիրակի մարզում տուրիզմի զարգացման համար նոր ծրագիր է մշակվել,որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը:Ծրագրում ներառված է տուրիզմի 3 ճյուղ՝ էկոտուրիզմը, ագրոտուրիզմը եվ պատմամշակութային տուրիզմը:

Մարզպետարանի սոցիալ տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանի հավաստմամբ, վերջիններիս զարգացման համար մարզը լավ հնարավորություններ ունի, քանի որ չնայած երկրաշարժի թողած հետեւանքներին, այնուամենայնիվ մարզում որոշ չափով պահպանվել են պատմաճարտարապետական նշանակալի հուշարձաններ, որոնք անշուշտ մեծ հետաքրքրություն կներկայացնեն արտասահմանյան տուրիստների շրջանում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ, որի համաձայն վերջիններս իրենց ծրագրերում պետք է ընգրկեն նաեւ Շիրակի մարզը: Իսկ ծրագիրը հաջող ընթացք կունենա,եթե դրա իրականացմանը աջակցեն ինչպես տեղացի,այնպես էլ արտասահմանյան ներդրողները:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ

Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի վերջին քաղաքում կբացվի շախմատի դպրոց՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի եւ անձամբ Սմբատ Լպուտյանի աջակցությամբ։ Շախմատային գույքը կհատկացնի ֆեդերացիան, իսկ սեղաններն ու աթոռները կտրամադրի քաղաքապետարանը։ Դասերը կլինեն անվճար։

Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ