ՀԱՆՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՄԱՅՐԵՆԻԻ
Աջակցիր «Ա1+»-ինՄայրենի լեզվի օրվա տոնի կապակցությամբ եւ հայերենի զարգացման գործում ունեցած վաստակի համար, ՀՀ վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են Աղասի Սիմոնի Այվազյանը, Սիլվա Համբարձումի Յուզբաշյանը, Նառա Սուրենի Շլեպչյանը, Նադյա Գրիգորիի Անտոնյանը, Արտեմ Եղիշի Սարգսյանը, Վաչագան Ադիբեկի Սարգսյանը, Հրանուշ Հրանտի Հակոբյանը, Պետրոս Սարգսի Բեդիրյանը, Մարիա Խաչիկի Կոշկակարյանը, Նինա Սենեքերիմի Հարությունյանը, Ռաիսա Հրանտի Մկրտչյանը, Ստեփան Լեւոնի Մնացականյանը: {BR}
ՄԱՅՐԵՆԻՆ ՕՏԱՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Այսօր առաջին անգամ պետականորեն նշվում է Մայրենի լեզվի օրը:
«Այսօր էլ, երբ մեր հայրենիքի մի հատվածի վրա կառուցում ենք մեր անկախ պետականությունը, դժվար է գերագնահատել պետական տոնացույցում մայրենի լեզվի օրվա ընդգրկման ու կարեւորման նշանակությունը` սերունդների հայեցի կրթության, ազգային արժեքների ոգով դաստիարակության, նաեւ սփյուռքի հայապահպանության, բարոյամշակութային օտար ազդեցություններին դիմակայելու գործում:
Հուսով եմ, այս օրը եւս կարմատավորվի մեր ժողովրդի մեջ, իբրեւ կարեւոր ու գեղեցիկ տոնակատարություն, որը կնշվի տարեցտարի նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով»,- ասվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձում: