Գովազդը AI-ից հետո․ ո՞ւր են գնում միլիարդները | AI Գործակից #1 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում թվային գովազդը, SEO-ն և բրենդների՝ հաճախորդին հասնելու ճանապարհը։
«AI Գործակից»-ի առաջին թողարկումը թվային գովազդի շուկայում արդեն տեղի ունեցող փոփոխությունների մասին է։
IAB-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում թվային գովազդի եկամուտը 2025 թվականին հասել է շուրջ $295 մլրդ-ի։ Բայց այդ հսկայական շուկայի ներսում փոխվում է գովազդային բյուջեների բաշխումը, մարդկանց՝ տեղեկատվություն գտնելու վարքագիծը և նույնիսկ այն, թե ում համար ենք ստեղծում առցանց բովանդակությունը։
Այս թողարկման ընթացքում խոսում ենք՝ ինչպես են ChatGPT-ը և մյուս AI համակարգերը փոխում որոնումը, ինչ է տեղի ունենում կայքերի և ավանդական display advertising-ի հետ, ինչու են GEO-ն (Generative Engine Optimization) և AEO-ն (Answer Engine Optimization) դառնում կարևոր մարքեթինգային ուղղություններ, և ինչ նոր չափորոշիչներով կարող ենք գնահատել բրենդի տեսանելիությունը AI պատասխաններում։
Նաև քննարկում ենք՝
• AI Visibility
• AI Mention Rate
• AI Citation Rate
• AI Share of Voice
• AI Referral Traffic
• բովանդակության և հեղինակավոր արտաքին աղբյուրների նոր դերը
Եթե երեկ բիզնեսի հարցն էր՝ «Ինչպե՞ս հայտնվեմ Google-ի առաջին էջում», իսկ այսօր՝ «Ինչպե՞ս հասնեմ հաճախորդիս Instagram-ում կամ TikTok-ում», վաղվա կարևոր հարցերից մեկը կարող է լինել՝ «Ինչպե՞ս հայտնվեմ այն պատասխանի մեջ, որը AI-ն տալիս է իմ ապագա հաճախորդին»։
AI Գործակից — ինչպես է AI-ը փոխում բիզնեսի հավասարումը։
Հեշթեգեր
#AIԳործակից #AI #ArtificialIntelligence #DigitalMarketing #Գովազդ #Մարքեթինգ #GEO #AEO #SEO #AIVisibility #ChatGPT #DigitalAdvertising