Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Մարզեր

Այս ամիսներին Կապանում մարզական կյանքը դոփում է տեղում։ Կապանի մարզադպրոցում այս ցուրտ եղանակին մազվել հնարավոր չէ, նշում են մարզիկնրը։ Մարզադպրոցը շենքում գործում է 1970թ.- ից ։ Թեթեւակի նորոգվել է 80-ականներին։ Այսօր եւ շենքի պատերը, եւ պատուհանները քարուքանդ են եղել։ Խղճուկ վիճակում են սանհանգույցներն ու հանդերձարանները։

Ձմռան այս ամիսներին մարզադահլիճի ջերմաստիճանը զրոյից չի բարձրանում։ Այդ պատճառով մարզիկները հաճախակի են բացակայում։ Մարզադպրոցն ունի մոտ 300 սան։ Կապանի մարզիկները տարբեր կարգի մրցումներում պատվով են ներկայացրել Կապանն ու Հայաստանը։ Մարզիչների խոսքերով` աշխատելով նման պայմաններում դժվար է հասնել բարձր արդյունքների։ Տասնյակ տարիներ է, որ շենքային պայմանները այսպիսին են, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։ Միայն վերջերս Կապանի համայնքի ավագանու նիստում որոշվեց որոշակի գումար հատկացնել մարզադպրոցի նորոգման համար։

Կապանի «Սոսի» Հ/Ը