Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆԸ ՍԱՌԵԼ Է

Մարզեր

Ամբողջությամբ սառցակալել է Սեւանա լիճը, տեղեկացնում են «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից: Սառույցի շերտը արդեն կազմում է ավելի քան 3 սմ: Այս պահի դրությամբ արդեն Սեւանա լճում լիովին դադարեցված է արդյունագործական ձկնորսությունը: Հնարավոր չէ նույնիսկ կարթով որս անել սառույցի վրա, քանի որ սառույցի բարակ շերտը առայժմ դա թույլ չի տալիս:

Մասնագետների դիտարկմամբ` եթե մոտակա օրերին տաք քամիներ չմտնեն մարզ, ապա լիճը սառցակալած կմնա մինչեւ ապրիլի սկզբները: Այս օրերին գիշերները գրանցվում է մինչեւ 20 աստիճան սառնամանիք

Գավառի «Քյավառ» Հ/Ը