A
A
ԱԼԱՎԵՐԴԻԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին2005 թվականի օգոստոսից Ալավերդում գործում է երեխաների աջակցության կենտրոն, որի նպատակն է դաստիարակել առանց բարդույթների եւ իրենց իրավունքներն իմացող երեխաներ։ 18 ամիս տեւողության ծրագրի շրջանակներում կենտրոն կհաճախի 100 երեխա. 50-ը՝ առաջին ինը, 50-ը՝ երկրորդ ինն ամիսների ընթացքում։
Շաբաթվա մեջ 4 օր կենտրոն հաճախում են դպրոցից խուսափող, վատ սովորող, ծնողազուրկ եւ անապահով ընտանիքների երեխաներ։ Այնտեղ երեխաներին նաեւ սնունդ է տրվում՝ հյութ եւ որեւէ թխվածքաբլիթ։ Կենտրոնը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից։
Ալավերդիի «Անկյուն գումարած 3» հ/ը