ՁՅՈՒՆԸ 2 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՏոլորսի գյուղապետ Մարատ Առաքելայնը չի հիշում, թե երբ է վերջին անգամ գյուղում ձմեռն այնքան ձնառատ եղել, ինչպիսին այս տարին էր: Իսկ առատ ձյունն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերել գյուղացիների համար: Քանդվել են մի շարք գոմերի եւ հացատների տանիքներ:
Տոլորսում առատ ձյան եւ ուժեղ քամու պատճառով փլված կամ վնասված տանիքիների թիվը հասնում է 12-ի: Գյուղապետի խոսքով` այն բնակիչները որոնց վնասը համեմատաբար թեթեւ է, կարողացել են սեփական միջոցներով վերանորոգում կատարել, իսկ լրջորեն վնասված տանիքները սպասում են պետական աջակցության: Գյուղապետի մոտավոր հաշվարկներով գյուղացիների կրած ընդհանուր վնասը կազմում է 2 մլն դրամ:
Մարատ Առաքելյանի խոսքով` գյուղում մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները: Գյուղապետի բնորոշմամբ` տարածաշրջանի համայնքները բաժանվում են 2 խմբի` ուժեղ եւ թույլ համայնքների: Տոլորսն, ըստ նրա, պատկանում է երկրորդ խմբին:
Սիսիանի «Սյունի» հ/ը