Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրից բացակայող երեխաների փոխարեն արդեն ստորագրված է եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
kin

Քիչ առաջ «Ա1+»-ի խմբագրությունը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ըստ որի՝ իրենց ընտրատեղամասում, որը գտնվում է Երեւանի Կիլիկիա համայնքի սպորտդպրոցում, ընտրախախտում է տեղի ունեցել: Երբ քաղաքացին ցանկացել է ստորագրել ընտրացուցակում, տեսել է, որ երկրից բացակայող իր աղջիկների փոխարեն արդեն ստորագրված է: Այդ մասին նա տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որից հետո արդեն ստորագրված անունների կողքին գրիչով նշումներ են արել եւ քաղաքացուն խոստացել են զբաղվել այդ հարցով: Ի դեպ, այս ընտրատեղամասում դա միակ դեպքը չի եղել: Իսկ մի կին էլ 1/8 տեղամասում հայտնաբերել է, որ երկրից բացակայող իր որդու անվան դիմաց արդեն ստորագրված է. այս մասին ահազանգում է դիտորդ Լենա Նազարյանը։ Ստորև՝ տեսանյութը