Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՏԿԱԾ ՍԱՐՅԱԿ` ԿԱՊԱՆՈՒՄ

Մարզեր

Երեկ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերության պոչամբարի հատվածում հայտնաբերվել է սատկած սարյակ։ Սակայն ինչպես ցույց տվեց անասնաբույժների հետազոտությունը թռչունը թռչնագրիպով վարակված չէր։ Սարյակի անկման պատճառը, ինչպես վստահեցնում են մասնագետները, աղեստամոքսային տրակտի խանգարումն էր։

Ի դեպ, դեպքի վայր ժամանած անասնաբույժները չունեին նախ համապատասխան արտահագուստ, իսկ մարզային փրկարարական վարչությունը չունի թռչնագրիպի դեմ պայքարի համապատասխան միջոցներ։ Ներկաները ստիպված եղան օգտագործել «Դինո Գոլդ մայնինգ քամփնիի» դիմակներն ու ձեռնոցները։

Կապանի «Սոսի» հ/ը