Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԵՆ

Մարզեր

Գեղարքունիքի մարզում այսօր բնակվում է 10 400 փախստական, որոնց մեծ մասը բնակարանների ապահովության խնդիր ունի: Դա կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել 1988-1992թթ ադրբեջանից բռնագաղթած եւ բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթեւանով ապահովելու ծրագիր:

Ժամանակավոր կացարաններում, վագոն տնակներում բնակվող փախստականի կարգավիճակ ունեցող 39 ընտանիքների, ովքեր դիմել են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության անշարժ գույքի կադաստրի բաժին հատկացվել են բնակարանի գնման վկայագրեր: 19 ընտանիքներ արդեն ձեռք են բերել բնակարաններ, 4 ընտանիքներ բնակարաններ ձեռք կբերեն մարտ ամսվա ընթացքում:

Ճամբարակի 7400 բնակիչների, այդ թվում փախստականների եւ ներքին տեղահանվածների ավելի քան 30 տոկոսը դեռեւս ապրում է 200 տարվա վաղեմություն ունեցող բնակարաններում, որտեղ նախկինում բնակվել են մալականներ: Նշված հիմնախնդրին որոշակի լուծում տալու նպատակով Ճամբարակի քաղաքապետն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը:

Գավառի «Քյավառ» հ/ը