Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահաշվարկների արդյունքում «Այո»-ն նվազել է, «Ոչ»-ն ավելացել

Քաղաքականություն
721ab4104f354eb0d242a3a65d7192cf

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն: