Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՎԱՐԿ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Մարզեր

2005 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում կրկնապատկվել է գյուղատնտեսական վարկերի ծավալը: Ինչպես նշեց «Գյուղփոխօգնության» բանկի Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հակոբյանը, եթե 2004 թ. ընթացքում գյուղատնտեսական վարկերից մարզում օգտվել են 1400 հոգի` 1 մլն 800 հազար դոլար գումարով, ապա 2005 թ. վարկառուների թիվը կազմել է 3360` 3 մլն 700 հազար դոլոր գումարով:

Վարկառուներին հիմնականում տրվել է 300-150 հազար դոլոր վարկ: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական վարկառուները` շուրջ 60 տոկոս, փոքր ֆերմերային տնտեսություններն են, որոնք վերցնում են մինչեւ 3 հազար դոլար վարկ: Մնացյալ 20 տոկոսը օգտվում է մինչեւ 30 հազար դոլոր վարկից: Իսկ մի քանի խոշոր տնտեսություններ վերցրել են մինչեւ 150 հազար դոլար վարկ:

Տնօրենը նաեւ հավելում է, որ գյուղփոխօգնության բանկից հավասարապես օգտվում են մարզի բոլոր համայնքները, իսկ վարկերի վերադարձելիությունը կազմում է 100 տոկոս: Այս տարի «Գյուղփոխօգնության» բանկի Գեղարքունիքի մասնաճյուղում ակնկալում են, որ 2006 թ. գյուղատնտեսական վարկերի ծավալը կհասնի 5 մլն դրամի: