«ՀԱՅՖԻԼՄՆ» ՈՒՆԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ տարի հետո CS films-ը կվերանվանվի «Հայֆիլմ» կինոստուդիայի, իսկ նախկին «Հայֆիլմ» կինոստուդիան՝ ֆիլմերի ազգային կենտրոնի: «Հայֆիլմ»-ի նախագահ է նշանակվել Ռուբեն Գեւորգյանցը, իսկ գործադիր տնօրեն` Ռուբեն Հովհաննիսյանը` Մշակույթի նախարար նշանակված Գեւորգ Գեւորգյանի փոխարեն:
Կինոստուդիան գնած Գաֆեսճյան հիմնադրամի կողմից 10 տարիների ընթացքում 10 միլիարդ դոլարի չափով ներդրում է արվելու այս ստուդիայում: Ինչպես տեղեկացնում է նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, կինոստուդիայի գերնպատակը միջազգային չափանիշներին համապատասխան ֆիլմերի ստեղծումն է, որոնք կմասնակցեն միջազգային կինոփառատոնների:
«Գիտակցում ենք, թե այդ ստուդիան ինչ կիսաքանդ վիճակում է, բայց հաշվի առնելով ներդրումները` կարծում եմ, արդյունքի կհասնենք: Այս ստուդիան նպատակ չի հետապնդում կոմերցիոն ֆիլմեր նկարահանել, օրինակ` սերիալներ, այլ միայն բարձրորակ ֆիլմեր: Դրսից կհրավիրեն հայկական ֆիլմեր նկարահանելու պատրաստ կարկառուն դեմքեր: Պրոֆեսիոնալ կադրերի խնդիր ունենք, դրա համար համագործակցում ենք թատերական ինստիտուտի հետ: Լավ սցենար գրող էլ չկա»,- ասում է նա:
Ի դեպ, ըստ տնօրինության` արտասահմանյան բազմաթիվ կինոընկերություններ իրենց հայացքը ուղղել են Հայաստան եւ ցանկանում են համատեղ նախագծեր իրականացնել: Օրինակ` գերմանացիները: Ի դեպ, ստեղծվելու է խորհուրդ, որը որոշելու` ինչ ֆիմեր նկարահանել: