ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ԻՐԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Իրանում կմեկնարկի հունա- հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաեւ հայ ըմբիշներ:
Իրան են մեկնել 55 կգ քաշայինները Գնյազ Ջնդոյանը եւ Աշոտ Խաչատրյանը, 60 կգ Վահան Ջուհարյանը, 66 կգ Արտակ Հարությունյանը, 74կգ Եվրոպայի գործող չեմպիոն Մովսես Կարապետյանը եւ Հովհանես Հայթայանը, 84 կգ Արմեն Գեղամյանը եւ Վահրամ Գալստյանը: Ըմբիշները մրցավայր են ժամանել մարզիչներ Արամ Գասպարյանի եւ Կամո Կիրակոսյանի գլխավորությամբ:
Մեր մյուս առաջատար ըմբիշները փետրվարին Ֆրանսիայում մասնակցելով միջազգային մրցաշարի, բավական հաջող էին հանդես եկել նվաճելով 3-ական ոսկե եւ բրոնզե մեդալներ: Իրանի մրցաշարից հետո վերջնականապես կկազմվի Հայաստանի հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը, որը մարտի վերջին Մոսկվայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել էին մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ: