ՀԱՅԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԿԻՆՈ
Աջակցիր «Ա1+»-ին«Ներկայումս Բրիտանիայում ֆիլմերի արտադրությունը վերելք է ապրում: Հիմա կինոթատրոն մարդիկ ավելի շատ են հաճախում, քան առաջ: Մանչետրում մի նոր կինոթատրոն է բացվել, որը ունի 16 էկրան: Նախկինում դատարկությունից փակում էին, իսկ հիմա վերելք են ապրում»,- մարտի 10-15-ին Երեւանում անցկացվելիք Բրիտանական կինոյի փառատոնի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բրիտանական խորհրդի տնօրեն Նայջլ Թաունսոնը:
Վերելքը Նայջլ Թաունսոնը պայմանավորում է բրիտանական եւ ամերիկյան ֆիլմարտադրող ընկերությունների համագործակցությամբ:
Ամերիկյան DVD ֆիլմերը թանկ են, եւ բրիտանացիները գերադասում են դրանք դիտել կինոթատրոններում:
«Կմտածեք՝ հնարավոր է արագ ձայնագրել, բայց դա չի լինի արտոնագրված: Իսկ ոչ արտոնագրվածը գնելով՝ կվնասենք դրան»,- ասում է նա: Հայաստանում բրիտանական ֆիլմերի փառատոն հինգերորդ անգամ է անցկացվում, քանի որ.
«Զգացել ենք, որ ինչքան մեծ է Հայաստանի սերը բրիտանական ֆիլմերի նկատմամբ, դրա համար ենք անում»:
5-րդ փառատոնին կներկայացվեն 2002-2005թթ. միջազգային փառատոններին մասնակցած տարբեր ժանրերի ֆիլմեր: «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվելիք ֆիլմերի տոմսերը կարժենան 500 դրամ, որից ստացված հասույթը կփոխանցվի մանկատներին: Ի դեպ, մարտի 17-19-ը Բրիտանական ֆիլմերի փառատոն կանցկացվի նաեւ Գյումրիում: