Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ 4-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԼԻՆԱՐԵՍՈՒՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Լինարեսի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ շրջանում 1-ին, իսկ ողջ մրցաշարի ընթացքում 4-րդ հաղթանակը տոնեց՝ 11-րդ տուրում պարտության մատնելով իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյին:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը 6.5 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում` ընդամենը կես միավորով զիջելով առաջատար Լեկոյին: Վերջինս այս տուրում ոչ-ոքի խաղաց Իվանչուկի հետ:

Մինչ այս տուրը Արոնյանի հետ 2-րդ տեղը բաժանող Թոփալովը եւ Ռաջաբովը հանդիպեցին միմյանց հետ՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Այս շախմատիստները 6-ական միավորով այժմ ընթանում են 3-րդ տեղում: 12-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ, որին առաջին շրջանում հայ շախմատիստը պարտության էր մատնել: Սվիդլերը 5.5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: