A
A
ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյան քաղաքի «Կոտայք» պարի համույթը հաղթանակով վերադարձավ Հունաստանից, ուր մասնակցում էր պարարվեստի «Թրակիա» փառատոնին:
«Կոտայք» համույթը Հունաստանի Քսանտի քաղաքում 10 օր շարունակ ներկայացրել էր հայ պարարվեստը եւ 23 երկրների մասնակիցների շարքում դարձել լավագույնը:
«Թեպետ Իսպանիայի պարային կոլեկտիվը լուրջ մրցակից էր «Կոտայքի» համար, բայց խստապահանջ ժյուրին նախապատվությունը տվեց հայկական կոլեկտիվին»,- նշում է համույթի գեղ. ղեկավար Արմեն Կոստանդյանը:
Այս մրցանակը կոտայքցիներին հնարավորություն տվեց մասնակցելու ամռանը Բրազիլիայում կայանալիք համաշխարհային 9-րդ Թրակիա փառատոնին,ուր կմասնակցեն աշխարհի 173 երկրների պարային կոլեկտիվներ:
Աբովյանի «Աբովյան» հ/ը