Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը վտանգված է. Էկոլուր

Հասարակություն
23a699f3413f15cac8dcad15607862e5

Արարատի մարզը  «առաջատար» է ՀՀ կենդանիների կարմիր գրքում  հայտնված   տեսակների  ընդհանուր թվով՝ 143: Հաջորդում են Սյունիքի  և Գեղարքունիքի մարզերը՝122 և 104 տեսակ համապատասխանաբար: Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ: Այս մասին նշված է  «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բագավառներում ռազմավարությանը եվ գործողությունների ազգային ծրագրում»: Նույն ծրագրի  տվյալներով Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվով առաջինը Սյունիքի մարզն է՝186 տեսակ, իսկ ամենաքիչ վտանգված տեսակները  Արմավիրի մարզում են՝ 26 տեսակ:Անոթավոր բույսերը ՀՀ ֆլորայում ներկայացված են  շուրջ 3800 տեսակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը): Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (ՀայաստանիՀանրապետության բիոտայի 1.05 %): Էկոլուր