Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սամվել Կարապետյանի ուղերձը «ՈւԺեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին  ներկայացված կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տեսաուղերձը ստեղծվել էր արհեստական բանականությամբ։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է։ 

 Սամվել Կարապետյանը բացատրում է՝   ինչո՞ւ որոշեց մտնել քաղաքականություն։

 « Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ, իմ կյանքի ընթացքում տասնյակ  երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։  Բարի համբավս թույլ է  տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել  աշխարհով մեկ։ Ու իմ ստեղծելու այդ  ներուժն այսուհետ պետք է  ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին»,- նշում է նա։

Նրա խոսքով՝ բազմաթիվ դժբախտությունների պատճառ դարձած իշխանությունները խոսում են թույլ խաղաղության մասին։ Սակայն, խաղաղությունն առանց ուժեղ պետության նշանակում է հանձնվել։

  Ըստ նրա՝  Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև հույսի մասին է։ «Լավ իմացեք՝ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով  ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց  հաջորդ օրվանից՝ հունիսի 8-ից»,- նշել է նա։