Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզման վտանգ` Հանրապետության փողոցում

Կարևոր լուրեր Հասարակություն
95d2ff71ed06874c43dd04faf7943f85

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված տունը 1922 թ. կառույց է, որին կից կառուցվել է շինություն (25 քմ մակերեսով), որը ծառայել է որպես խորդանոց. վերջինիս պատերին առկա են 1-2 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ ճաքեր, պոկված ծեփեր, արտաքին պատի տարբեր կողմերից առանձին հատվածներով փլուզվել է մոտ 2 քմ և 1 քմ հատված: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը: ՏԿԱԻՆ