A
A
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Ռոստովի վթարի զոհերի ցանկը
ՀՀ Արտգործնախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են՝ 1) Սարգիս Սամվելի Խաչատրյան 02.11.1991 2) Ստեփան Ռոբերտի Կոստանյան 13.07.1970 3) Էդգար Ալբերտի Պետրոսյան 12.06.1985
Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։
Հիշեցնենք, դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: