Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գունավոր մատիտներ եւ բնություն. 21-ամյա Էդգարը չի շտապում բացահայտվել

Կարևոր լուրեր Հասարակություն
glxavor

50 հազարից ավելի հետեւորդ Instagram-ում, տասնյակի հասնող հոդվածներ կայքերում եւ մի քանի տասնյակից ավելի նորաձեւ պատկերազարդումներ. Երեւանաբնակ 21-ամյա Էդգարը համացանցի աստղ է դարձել՝ շնորհիվ իր կրեատիվ աշխատանքների: Թուղթ, գունավոր մատիտներ եւ բնություն. ահա նրա հիմնական գործիքները: e1 e6 Երիտասարդը, սակայն, չի շտապում բացահայտել իրեն: Ասում է՝ առայժմ չի ցանկանում երեւալ հեռուստաէկրաններին: «Ա1+» -ի հետ զրույցում Էդգարը նշեց, որ ինքնուս նկարիչ է: e2 «Նկարել սկսել եմ դեռ մանկուց, իսկ հետո մեծանալով եւ սիրելով նորաձեւությունը, սկսեցի երազել սեփական հավաքածուն ունենալու մասին»,-ասում է նա: e3 Յուրաքանչյուր առարկա Էդգարի մտքում մի նոր կերպար է ստեղծում. «Ինձ ոգեշնչում է գրեթե ամեն ինչ: Յուրաքանչյուր առարկայի ես նայում եմ այն տեսանկյունից, թե ինչ հագուստ կարող եմ ստեղծել»: e4 Էդգարը երազանքներ շատ ունի, բայց ապագայի մասին չի ցանկանում խոսել, քանի որ ապրում է ներկայով: e5 Edgar Artis կեղծանունն ընտրած երիտասարդն իր աշխատանքներով շատերին է ոգեշնչում, օրինակ՝ 9-ամյա Լիլիին: 9-amya lili Ի դեպ, այլոց ոգեշնչող նկարիչը ժամանակին ինքն էլ է ոգեշնչվել Հորդանանում բնակվող Shamekh Bluwi իլյուստրատորից: verjin nkar