A
A
Հայ ըմբիշները երեք ոսկե մեդալ նվաճեցին Բուլղարիայում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները գերազանց են հանդես գալիս Բուլղարիայում անցկացվող «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարում: Մեր երեք ըմբիշները՝ 71 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարան բոլոր գոտեմարտերում եւ գրավեցին առաջին տեղը: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը նույնպես հասավ մինչեւ եզրափակիչ, սակայն վերջին մրցամարտում զիջեց իր մրցակցին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Էդգար Խաչատրյանը (130 կգ) չնայած պարտվեց նախնական փուլում, սակայն մասնակցեց սփոփման մրցաշարին եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մրցումների վերջին օրը մերոնցից հանդես կգան 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը: