Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» պարտվեց «Լոս Անջելես Գալաքսիին»

Սպորտ
gag1

Գյումրիի «Շիրակն» այսօր առավոտյան ընկերական խաղում պարտվեց Ամերիկայի ֆուտբոլի ուժեղագույն խմբում հանդես եկող «Լոս Անջելես Գալաքսիին»: Հանդիպումը կայացավ Կարսոն քաղաքի «Ստաբհաբ Ցենտր» ստադիոնում: Խաղի հաշիվը 56-րդ րոպեին բացեց «Գալաքսիի» 22-ամյա կիսապաշտպան Խոսե Վիլյառեալը: 75-րդ րոպեին շիրակցի Վիուլեն Այվազյանը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն հինգ րոպե անց Խոսե Վիլյառեալը երկրորդ անգամ գրավեց «Շիրակի» դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 2:1: Հարկ է նշել, որ «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում հանդես եկան մեծ թվով հայտնի ֆուտբոլիստներ, մասնավորապես անգլիացի Ստիվ Ջերարդը, իռլանդացի Ռոբի Քինը, մեքսիկացի Ջիովանի դոս Սանթոսը: «Շիրակն» ավարտեց իր կարճատեւ ուսհավաքն ԱՄՆ-ում եւ արդեն այսօր կվերադառնա Հայաստան: