Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Ամիրաղյանը 2-րդն է Անթալիայում

Սպորտ
tenis1

Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը 2-րդ տեղը գրավեց Անթալիայում ավարտված միջազգային մրցաշարում: Մեր 23-ամյա մարզուհին հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Թուրքիայի ներկայացուցիչ, 21-ամյա Բասակ Էրայդինի հետ: Անի Ամիրաղյանը վստահ սկսեց հանդիպումը եւ առաջին սեթում առավելության հասավ 6:3 հաշվով: Ցավոք, նա չկարողացավ պահպանել հաղթական ռիթմը եւ զիջեց հաջորդ երկու խաղափուլերում՝ 2:6, 4:6: Այդպիսով, մեր թենիսիտուհին պարտվեց 1:2 հաշվով եւ չկարողացավ տիրել գլխավոր մրցանակին: