Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16-ամյա հայ գեղասահորդուհին ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Սպորտ
evgenya

Բրատիսլավայում ավարտված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակները թեև մեդալ չնվաճեցին, սակայն  Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան պարզապես ցնցեց բոլորին: 16-ամյա գեղասահորդուհին առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, միանգամից նվաճել է չեմպիոնի կոչումը: Մինչ այդ նա հաղթել էր Ռուսաստանի առաջնությունում, ինչպես նաեւ 2015 թվականի գեղասահքի Մեծ մրցանակի մրցաշարում: Եվգենիա Մեդվեդեւան հայկական արմատներ ունի, նրա հայրն է Արման Բաբասյանը: Մայրը նախկին գեղասահորդուհի է: Ծնողների ապահարզանից հետո Եվգենիան կրում է մոր ազգանունը: Եվգենիա Մեդվեդեւայի անձնական մարզիչն է Էթերի Թութբերիձեն: Տեսանյութն՝ այստեղ