Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց Թուրքիայում, իսկ Արամը՝ պարտվեց

Սպորտ
sport-julfalakyan

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաջող մեկնարկեց մրցաշրջան-2016-ը: 2012թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը մասնակցեց Թուրքիայում անցկացվող Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային մրցաշարին: Նա հաղթեց իր բոլոր չորս մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: Եզրափակիչում մեր 75 կգ քաշային ըմբիշը պարտության մատնեց վրացի Մինդա Ծուլուկիձեին՝ 3:0: Իսկ ահա 66 կգ քաշային կարգում հանդես եկած Լեւոն Ջուլֆալակյանի եղբայրը, Արամը, անդրանիկ մարտում պարտվել է ադրբեջանցի Ռովշան Տագիեւին եւ դուրս մնացել մրցապայքարից: