A
A
Սեռական սկանդալ բուլղարական սպորտում
Սոֆիայի ԲԿՄԱ սպորտային ակումբի ձյուդոյի եւ սամբոյի մարզիչ Սիմեոն Ցենեւը մեղադրվում իր անչափահաս սաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Ինչպես հայտնում է «Տելեգրաֆ» հանդեսը, սկանդալը թափ է հավաքել դեռեւս անցած տարվա դեկտեմբերին, երբ մարզուհիների ծնողները իմանալով կատարվածի մասին, ցանկացել են հաշվեհարդար տեսնել 65-ամյա մարզչից : Ներկայումս քրեական գործ է հարուցվել Սիմեոն Ցենեւի դեմ: Չորս մարզուհիներ կոնկրետ մեղադրանքներ են ներկայացրել իրենց մարզչի դեմ: Վերջինս հայտարարել է, որ ինքը հայրաբար է վերաբերվել իր սաներին, ոչ մի ավելորդություն թույլ չի տվել եւ միայն մեկ-մեկ համբուրել է նրանց որպես իր զավակների: Լրատվամիջոցը նաեւ հայտնում է, որ մասնագետը ամուսնացած է եւ ունի երկու աղջիկ: