Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ֆուտբոլի պատճառով ստիպված դիմել է Հնդկաստանի օգնությանը

Սպորտ
sport-anvtang-futbol

Մորդովիայի կառավարության ներկայացուցիչ Վլադիմիր Մազովը հայտարարել է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերի անվտանգության ապահովմանը կարող է մասնակցել հնդկական ընկերություն: «Մենք առաջարկություն ենք ստացել Հնդկաստանի ստադիոններում անվտանգություն ապահովող ընկերությունից, որը 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ իր արտադրանքը մատակարարել էր ՀԱՀ: Մենք ցանկանում ենք այդ ընկերությանը պատվիրել մեզ հետաքրքրող սարքերն ու ծրագրերը», - ասել է Վլադիմիր Մազովը: Հնդկական ընկերության պատրաստած սարքերը թույլ են տալիս կանոնակարգել երկրպագուների հոսքը, ինչպես նաեւ հսկել բոլոր տեսագրող սարքերը: