Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հրավիրում եմ գեղարվեստական ղեկավար, պետք է վստահեմ նրան». թատրոնի տնօրեն (տեսանյութ)

Մշակույթ
oh-ilf-AeOY

«Ինտրիգները առաջ են գալիս ամբիցիաներից: Ստեղծագործական ամբիցիաներ, ինչ խոսք, պետք է արվեստագետն ունենա, սակայն մարդկային ամբիցիաներից պետք է ձերբազատվել: Այսօր մեր շատ կոլեկտիվներում, ցավոք պակասում է թիմային աշխատանքը, համերաշխ, ստեղծագործ աշխատանքը»-, ասում է Անդրանիկ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: «Միշտ երազել եմ թիմային աշխատանքի մասին, և ինձ համար ամենաթանկ գնահատականը թերևս երաժիշտների գնահատականն է»: Ուրախ է, որ «Ժիզելը» պետք է ղեկավարի, առջևում էլ նոր ներկայացումներ են: «Մեր օպերան ունեցել է փառավոր անցյալ, ունեցել ենք Միքայել Թավրիզյան, Օհան Դուրյան: Անցյալը պետք է հիշել, գնահատել և առաջ գնալ»,- ասում է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: «Եթե ես հրավիրում եմ գեղարվեստական ղեկավար, ապա պետք է վստահեմ նրան»,- ասում է թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: «Գեղամ Գրիգորյանն ընդամենը առաջարկեց կրճատել գլխավոր դիրիժորի հաստիքը: Սա ավելի ադմինիստրատիվ, տեխնիկական հաստիք է, որը Կարեն Դուրգարյանը կատարում էր այն ժամանակ, երբ թատրոնը գեղարվեստական ղեկավար չուներ: Որպես դիրիժոր Կարեն Դուրգարյանը կարող էր շարունակել իր աշխատանքը, բայց չհամաձայնեց»: Թատրոնում նոր ներկայացումներ են սպասվում: Մարտի վերջին կկայանա «Նորմայի» պրեմիերան, հունիսին` «Տոսկան», իսկ աշնանը «Դիմակահանդեսը», «Մադամ Բատերֆլայն» ու նաև մանկական օպերայի պրեմիերա, որի մասին տնօրենը չմանրամասնեց:   Մանրամասները՝ տեսանյութում