A
A
Հայաստանի միակ ձյուդոյիստը ձախողեց Ավստրիայում
Ավստրիական Օբերվարտում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի բաց խաղարկությունում Հայաստանից մասնակցել է միայն 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը: Մեր հավաքականի նորեկը առաջին մարտում հաղթելով անգոլացի մրցակցին, մտել է 1/8 եզրափակիչ, սակայն այս փուլում զիջել է չինացի Կայ Հուին եւ դուրս մնացել պայքարից: Հռոմում կայացած կանանց նմանատիպ մրցաշարում, ինչպես նաեւ Իսպանիայում անցկացված Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ոչ մեկին չի գործուղել: