Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չուդինովը ցանկանում է մրցել Արթուր Աբրահամի հետ

Սպորտ
sport-abraham

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Չուդինովը հայտարարել է, որ ցանկանում է միացյալ մենամարտ անցկացնել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: «Ես չեմ ընտրում իմ մրցակիցներին: Դա անում է WBA-ն: Որքանով տեղյակ եմ, նրանք ցանկանում էին կազմակերպել միացյալ մենամարտ Ֆելիքս Շտուրմի եւ Արթուր Աբրահամի միջեւ, սակայն ես խանգարեցի այդ պլանը: Միաժամանակ, Արթուր Աբրահամը ցանկություն է հայտնել կռվել իմ հետ: Երբ նման հայտնի մարզիկը ուզում է հանդիպել քեզ հետ ռինգում, դա նշանակում է, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում: Մեր թիմն այժմ բանակցություններ է վարում Արթուր Աբրահամի հետ մրցամարտ կազմակերպելու համար» - ասել է ռուսաստանցի բռնցքամարտիկը: Նշենք, որ Ֆյոդոր Չուդինովը փետրվարի 20-ին ռեւանշ մրցամարտ է անցկացնելու Ֆելիքս Շտուրմի հետ: Անցած տարի կայացած նրանց առաջին մարտն ավարտվել էր ռուսաստանցու հաղթանակով: