A
A
Լեւոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ տեղերը
Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ շախմատի Ցյուրիխի միջազգային մրցաշարի վերջին օրը: Այսօր կայացած արագ շախմատի 5-րդ պարտիայում մեր շախմատիստը պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Ապա մեկնարկեց բլիցի մրցաշարը: Ավաղ, Լեւոն Արոնյանն անցկացրած հինգ պարտիայից երեքում պարտություն կրեց, մեկն ավարտեց ոչ-ոքի եւ միայն մեկում կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով վաստակեց 5,5 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: Մեր շախմատիստը հինգ միավորով հետ մնաց Հիկարու Նակամուրայից եւ Վիշվանաթան Անանդից, 4-ով՝ Վլադիմիր Կրամնիկից: Հենց այս հերթականությամբ էլ ձեւավորվեց մրցանակային եռյակը: