Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարզեր

Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան N1 միջնակարգ դպրոցը դարձել է հենակետային դպրոց, որտեղ այս տարվա սեպտեմբերից՝ երեք տարվա ընթացքում, ուսման նոր մեթոդներին տիրապետելու համար վերապատրաստման դասընթացների կմասնակցեն տարածաշրջանի 38 դպրոցների բոլոր ուսուցիչները։

Եռամյա ծրագրի առաջին փուլում կվերապատրաստվեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի մասնագետները եւ տարրական դասարանների դասվարները։ Դասընթացները կվարեն նշված դպրոցի չորս ուսուցիչներ, ովքեր այժմ վերապատրաստվում են Վանաձորում։

Կրթական բարեփոխումների կենտրոնի ֆինանսավորմամբ դպրոցում երկու դասարան է վերանորոգվել։ Դասարաններից մեկը կահավորվել է դպրոցի միջոցներով, մյուսը՝ դիդակտիկ նյութերով եւ համակարգիչներով, պետք է կահավորի կրթական բարեփոխումների կենտոնը։

Ալավերդիի «Անկյուն գումարած 3» ՀԸ