Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սելթայի» ավագը բացատրություն է պահանջել Մեսիից (տեսանյութ)

Սպորտ
sport-mesi1

Աշխարհի լրատվամիջոցները շարունակում են քննարկել երկրագնդի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի արարքը Իսպանիայի առաջնության «Սելթայի» հետ խաղում: Բանն այն է, որ արգենտինացի ֆուտբոլիստը 11մ հարվածն իրացնելու փոխարեն, այն խաղարկել է Լուիս Սուարեսի հետ, որն էլ գրավել է դարպասը: Պարզվում է, որ «Բարսելոնայի» աստղային երկյակը խաղի կանոնի խախտմամբ է կատարել այդ հնարքը, քանի որ ուրուգվայցի հարձակվողը մինչեւ փոխանցումն է մտել մրցակցի տուգանային հրապարակ: Բացի դրանից, «Սելթայի» ավագ Ուգո Մալոյին զայրացրել է Լիոնել Մեսիի նման արարքը, եւ նա գոլից հետո բացատրություն է պահանջել արգենտինացուց: Բարեբախտաբար, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն եւ Ժորդե Ալբան նկատել են այդ պահը եւ արագորեն Մեսիից հեռացրել են լեզվակռվի բռնված Մալոյին: Հավելենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանելով Լիոնել Մեսիի խաղարկած 11մ հարվածը, ասել է, որ վիրավորական ոչինչ չի տեսնում նրա արարքում, պարզապես ոմանց դա դուր է գալիս, իսկ ոմանց՝ ոչ: