A
A
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին2006 թվականին հրդեհների թիվը Գյումրիում հասել է 28-ի, ինչը Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ, ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանի հավաստմամբ, 7-ով պակաս է 2005 թվականի մարտին գրանցված հրդեհների թվից:
1-ով ավելացել է զոհերի թիվն ու հասել 2-ի: Նյութական վնասները նվազել են մոտ 30 տոկոսով ու կազմում են 4 միլիոն 311 հազար 320 դրամ՝ անցած տարվա 6 միլիոն 832 հազար դրամի փոխարեն:
Այս տարի գրանցվել է հրկիզման մեկ դեպք, հրդեհի մեկ դեպք էլ ուղեկցվել է պայթյունով: Սամվել Խաչատրյանի հավաստումներով, հրդեհների առաջացման հիմնական պատճառը, կրակի հետ անզգույշ վարվելակերպն ու ամենատարբեր բնույթի վառարանների շահագործման կանոնների կոպիտ խախտումներն են:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ